Հայոց ցեղասպանությունը դարձավ Նիդերլանդների Ազատական կուսակցության կորուստների պատճառներից մեկը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը դարձավ Նիդերլանդների Ազատական կուսակցության կորուստների պատճառներից մեկը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշինքում (FAON), մի կողմից թուրքերին դուր չեկավ, որ Հայոց ցեղասպանությունը հերքող թեկնածու Էրդինկ Սաքանը մնաց կուսակցության ցուցակներում 53 համարի տակ, մյուս կողմից` դուր չեկավ նաեւ Ազատական կուսակցության առաջնորդ Վուտեր Բոսի հարմարվողական դիրքորոշումը, որը հայտարարել էր. «Մենք չենք կարող անվանել դա ցեղասպանություն, բայց մենք պետք է հետեւենք մեր խոսքերին: Մենք չգիտենք, ունի արդյոք «ցեղասպանություն» բառը իրավաբանական իմաստ ինչպես Ցեղասպանության ճանաչումը»: Սակայյն հայերի եւ հոլանդացիների մեծամասնությունն իրենց քվեները տվեցին այլ կուսակցությունների, ինչպես Քրիստոնեական միությունը, որը ցեղասպանության ճանաչման նախաձեռնողն էր 2004 թվականին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---