Երթեւեկությունը հայ-վրացական սահմանում արգելափակված է

PanARMENIAN.Net - 2006 թ. նոյեմբերի 20-ին հայ-վրացական սահմանում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցների ավտոմեքենաներին տարբեր պատրվակներով թույլ չեն տալիս հատել Բավրայի անցակետը: Խոսքը գնում է բողոքի ակցիայի մասնակիցների շուրջ 40 ավտոմեքենաների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Ջավախքի նորություններ» գործակալության խմբագիր Արմեն Գրիգորյանը: «Այն ավտոմեքենաներին, որոնք փորձում են անձնական գործերով մեկնել Հայաստան, արգելվում է դա անել, ինչն ավելի է բորբոքում իրավիճակը: Մարդիկ ստիպված են այլ ավոտմեքենաներ նստել, հատելու համար Բավրաի անցակետը»,-նշել է Գրիգորյանը:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Վրաստան-Հայաստան սահմանի անցակետում հանրահավաքի մասնակիցները դիմել էին Հայաստանի իրավապահ մարմիններին պահանջելով դադարեցնել «Միասնական Ջավախք» դաշինքի վարչության անդամ Վահագն Չախալյանի հանդեպ վարվող դատավարությունը, որին մեղադրում են պետական սահմանը ապօրինաբար հատելու համար, ինչպես նաեւ ջավախքցիների համար պարզեցնել հայ-վրացական սահամնը հատելու կարգը: Հանրահավքի մասնակիցները փակել էին ճանապարհը, թույլ չտալով հատել սահմանը: Բացառություն էր արվել միայն հիվանդների եւ ծանրակշիռ պատճառներ ունեցող ուղեւորների համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---