Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի 18-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի 18-րդ տարեդարձը: Վաղ առավոտից հանրապետության հասարակությունը, հիմնարկների, գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները այցելել են ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին: Զոհվածների հիշատակը հարգելու են եկել ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները պատարագ են մատուցել արհավիրքի անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---