Մինսկում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Մինսկում, Բելառուսի հայ համայնքի եւ Հայաստանի դեսպանատան աշխատակցիների մասնակցությամբ, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սգո հանրահավաք է անցել: Հանրահավաքը կայացել է այդ բնական արհավիրքի զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի մոտ, որը կանգնեցված է Մինսկի Ռազմական գերեզմանատանը: Միջոցառմանը ելույթ ունեցավ Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Մինսկի հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը: Սգո հանրահավաքին վերհիշում էին հայ ժողովրդի կյանքի այդ ողբերգական շրջանը: Այն ժամանակ նախկին ԽՍՀՄ հանարապետություններն աջակցեցին հայերին: Բելառուսը եղավ առաջինների շարքում, ով ձեռք մեկնեց եղբայրական ժողովրդին: Բելառուսցի փրկարարները, շինարարները իրենց մեծ ներդրումն ունեցան տուժած քաղաքի վերականգնամ գործում: Հավաքվածները լռության րոպեով հարգանքի տուրք մատուցեցին զոհվածներին: Հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին, մաղթանք կատարվեց:



Նույն օրը` Բարեկամության մայրաքաղաքային տանը, Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է ցուցադրվել: Երկրի ծանր վերականգնողական շրջանն անցել է, եւ այժմ Հայաստանն ակտիվորեն զարգանում է, նոր հաջողությունների է հասնում ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառներում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---