ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ Ի ՕԳՈՒՏ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ

PanARMENIAN.Net - Նախօրեին Փարիզում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն հանդես է եկել ժամանակին ֆրանսիական Սենատի ջանքերով մեկնարկած Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպումները վերսկսելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Կ. Պոնսլեն արտահայտվել է նաեւ Երեւանի եւ Ստամբուլի քաղաքապետերի հանդիպումները նոր ձեւաչափով շարունակելու օգտին: Կողմերը շոշափել են նաեւ Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների հարցը` ընդգծելով տարածաշրջանի շուտափույթ կայունացման անհրաժեշտության մասին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---