ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Օրերս Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Սուրեն Պետրոսյանը, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ` ծանր հանցանքների կատարման կասկածանքով: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ձերբակալվածը կասկածվում է նաեւ 1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչությանը մասնակցության մեջ: 47-ամյա Պետրոսյանը ձերբակալվել է այս տարվա մայիսին, եւ օրերս որոշվել է նրա էքստրադիցիայի հարցը Հայաստան: Ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, որոնցով նա վերջին 4 ամիսը բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Միեւնույն ժամանակ, ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, Սուրեն Պետրոսյանը ոչ մի առնչություն չունի Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---