Մինչեւ տարեվերջ «Նյու Յորք Լայֆ»-ը ամենայն հավանականությամբ, կվճարի փոխհատուցումները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

PanARMENIAN.Net - «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու պահանջով դիմած անձինք, ամենայն հավանականությամբ, մինչեւ Նոր տարի կստանան իրենց գումարները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Armenian Insurance Settlement Fund-ի գործադիր տնօրեն Բարսեղ Թախտալյանը: «Նյու Յորք Լայֆ»-ը համաձայնել է փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին եւ իրավահաջորդներին, ովքեր Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում ապահովագրված են եղել այդ ընկերությունում եւ զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: Բանկային փոխանցումները իրականացվելու են Armenian Insurance Settlement Fund-ի միջոցով: Ապահովագրական ընկերության դեմ հարուցված գործում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող փաստաբաններից Վարդգես Եղիայանը ավելի վաղ հայտնել էր, որ «Նյու Յորք Լայֆ»-ը նոյեմբերի կեսերից սկսել է փոխհատուցումների վճարումը դիմումատուներից 2515-ին, եւ բոլոր 5692 դիմումատուները մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում ստանալու են նամակ` դիմումներն ընդունվելու կամ մերժվելու վերաբերյալ: Այնուհանդերձ, դիմումատուները բողոքում են, որ մինչ օրս որեւէ նամակ չեն ստացել: Բարսեղ Թախտալյանի հավաստմամբ, ճիշտ է, ժամանակի մեջ հաշվարկը մի քիչ սխալ է կատարվել, սակայն մնացյալ ամեն ինչը ընթանում է բնականոն հունով: Բանկը արդեն ստացել է գումարները Հայաստանում եւ սպասում է նամակներին: Դրանք դեռեւս Միացյալ Նահանգներում են եւ մոտ օրերս կուղարկվեն Հայաստան: Հայաստան հասնելու հաջորդ իսկ օրվանից դրանք կառաքվեն դիմողներին:



Թախտալյանը հույս հայտնեց, որ մոտ օրերս մարդիկ անպայման կստանան նամակները եւ անմիջապես կարող են բանկից ստանալ գումարները, եթե նամակը մերժման մասին չէ: Նա գրեթե լիովին համոզված ասաց, որ նրանք, ովքեր հաստատվել են, Նոր տարին կդիմավորեն գումարները ստացած: Նշենք, որ Հայաստան է փոխանցվել շուրջ 3,6 մլն դոլար, որոնք կբաշխվեն 1254 հայցվորների միջեւ: ԱՄՆ է փոխանցվել է 2,7 մլն դոլար` 896 մարդու համար: Ընդհանուր առմամբ, հայերը գումարներ են ստանալու 26 երկրներում: 3 միլիոնից քիչ ավելի գումար է մնալու, որը փաստաբանները բաժանելու են բարեգործական կազմակերպություններին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---