Սերգեյ Լավրովը Ղարաբաղի մասին. Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է

PanARMENIAN.Net - 2006 թվականին էական առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ մասին դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կանխատեսումների մասին հարցին: «Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Մենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին հանդիսանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ համանախագահների դերը կայանում է նրանում, որ օգնենք կողմերին պայմանավորվել»,-ասել է նա: Ըստ նախարարի, առանցքային նշանակություն ունեն ուղղակի շփումներն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների, ինչպես նաեւ արտգործնախարարների միջեւ: Համանախագահներն օգնում են կազմակերպել այդ հանդիպումները, լսում են, թե ինչ են ասում առաջնորդները եւ պատրաստվում են հաջորդ բանակցություններին, առաջարկներ նախապատրաստելով, որոնք կարող են օգնել նախագահներին առաջ շարժվել առաջընթացի ակնկալիքով, հավելել է Սերգեյ Լավրովը:



Նշելով ընթացիկ տարում արձանագրված էական առաջընթացը բանակցային գործընթացում` Ս.Լավրովը նշել է, որ «կա այն բանի հասկացությունը, որ համանախագահները նախկինի պես կարեւոր դեր են կատարելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ շփումների գործում: Ընդ որում նա խուսափել է կանխատեսումներից պայմանավորվածության ձեռքբերման ժամկետների առումով եւ ընդգծել է. «Սակայն կա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության տրամադրվածությունը ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցում: Այստեղ մենք հավատարիմ ենք մնում միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, սակայն կարեւորը առավելագույն հարմար պայմաններ ստեղծելն է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համար այն առումով, ինչ վերաբերում է հետագա բանակցությունների փուլերին եւ ժամկետներին», հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---