Կարս-Ախալքալաք-Թբիլսի-Բաքու երկաթուղին վնասաբեր նախագիծ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի բիզնես-շրջանակները դեմ չեն Հարավային Կովկասի տարածաշրջանում հավելյալ երկաթուղու գոյությանը: Սակայն տնտեսական տեսանկյունից, Կարս-Ախալքալաք-Թբիլսի-Բաքու նոր երկաթուղու կառուցումը բավականին վնասաբեր նախագիծ է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` ճանապարհի կառուցման նպատակահարմարության մասին: Նրա խոսքերով, Կարս-Գյումրի երկաթուղու վերանորոգումը ավելի էժան կարժենա եւ շահույթ կբերի տարեկան 10 մլն. տոննա բեռ թողունակությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---