Ադրբեջանը խեղաթյուրում է հայերի ջարդերի պատմությունը Բաքվում15 հունվարի 2007 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը պետք է աշխարհին ճիշտ ինֆորմացիա ներկայացնի Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լիզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքերով, հայերի ջարդերից 17 տարի անց պատմությունը խեղաթյուրվում է:«Հայկական կողմը չի վարի հակաադրբեջանական ագիտացիա, սակայն հայ ժողովրդի պատմության այս ողբերգական էջերը միշտ պետք է հիշողության մեջ լինեն: Եթե որոշակի հանցագործությունների մասին երկար ժամանակ չեն խոսում, ապա դրանց հետագայում այլ գնահատականներ եւ մեկնաբանություններ են տալիս: Ադրբեջանը սգո արարողություններ է կազմակերպում, խոսելով «սեւ» հունվարի մասին, երբ խորհրդային զորքերը մտան Բաքու, սակայն նրա համար չէ, որպեսզի պաշտպանեն հայերին, այլ նրա համար, որպեսզի խոչընդոտեն կոմունիստական իշխանության տապալմանը: Եւ այն զոհերը, որոնց մասին գոչում են ադրբեջանցիները, դրանք այն մարդիկ են, որոնք փորձում էին իշխանության գլուխն անցնել»,- ընդգծել է քաղաքագետը: Ս. Զոլյանի խոսքերով, ներկա դրությամբ ադրբեջանական կողմը փորձում է ադրբեջանական բնակչության հաս զոհերի մեղքը բարդել հայերի վրա, ասելով այն մասին, որ այդ քաղաքացիները սպանվել են հայերի կողմից: Շատ սերունդներ, գալով կառուցված Շահիդների ծառուղին, կարծում են, որ այնտեղ թաղված են հայերի կողմից սպանված ադրբեջանցիները: Անհրաժեշտ է ճիշտը խոսել Բաքվի ջարդերի վերաբերյալ, քանի որ շատերը չգիտեն ճշմարտությունը` դաստիարակվելով հակահայկական մթնոլորտում: Ամեն տարի ադրբեջանցիների երիտասարդ սերնդին տանում են Ծառուղի, ցուցադրում են մահացածների գերեզմանները, սակայն ցույց չեն տալիս մահացած հայերի գերեզմանները, հայկական քանդված գերեզմանները, որոնց տեղում այժմ փողոցներ են անցնում»,- ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Հիշեցնենք, որ 1990 թվականի հունվարի 13-ին մոտ 50 հոգուց բաղկացած բազմությունը, դուրս գալով Լենին հրապարակում անցնող հանրահավաքից, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն «մաքրել» քաղաքը հայերից: Ջարդերը շարունակվել են մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտավ խորհրդային բանակը: Մինչեւ 1990 թվականը Բաքվում բնակվել է մոտ 300 հազար հայ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |