Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կսկսվի Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը` Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Ջորջ Ռադանովիչը եւ Ջո Նոլենբերգը պատրաստել են օրենքի նախագիծ, որը նախատեսում է պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել արդեն 150 կոնգրեսականներ, գրում է «Հյուրիեթ» թերթը: Այս շաբաթ օրինագծի քննարկումները կանցնեն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում: «Ուժեղ հայկական լոբբին պնդում է, որ քվեարկությունը լինի մինչեւ ապրիլի 24-ը, որը համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-նշվում է թերթում: Պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին անցյալում աջակցել է այդ օրինագծին: Իր հերթին Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը նշել է, որ ԱՄՆ նախագահն իրավունք չունի վետո դնել այդ օրինագծի վրա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---