Ադրբեջանում «վհուկների ո՞րս է» սկսվել19 հունվարի 2007 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ հիմա կատարվում է Ադրբեջանում, մեկնաբաններից ոմանք արդեն անվանում են «վհուկների որս»: Պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով ձերբակալված է 16 մարդ, նրանց ներկայացվել են խիստ պատիժ նախատեսող մի շարք այլ հոդվածներ եւս` դավաճանություն, հանցագործ խմբավորման ստեղծում, դրամանենգություն: Ըստ անվտանգության նախարարության մամլո խոսնակ Արիֆ Բաբաեւի, այդ անձանց մոտ հայտնաբերել են զենք եւ թմրամիջոցներ: Ձերբակալության հանգամանքները, մեղադրյալների անունները այս պահին հայտնի չեն: «Քանի որ կա դավաճանության մեղադրանք` որոշ մեկնաբաններ խոսում են օտար երկրների հնարավոր միջամտության մասին: Սակայն տեղի ունեցածը բնակչության սոցիալական վիճակի տեսակետից մեկնաբանողները ենթադրում են, որ այս ձերբակալություններով իշխանությունները փորձում են շեղել լայն զանգվածների ուշադրությունը, թուլացնել աննախադեպ լարվածությունը, որն ի հայտ է եկել ի պատասխան էլեկտրաէներգիայի, բենզինի, ջրի սակագները բարձրացնելու` կառավարության որոշման», - ասել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության մեկնաբան Էլխան Նասիբովը: Նրա խոսքերով, գրեթե ամեն տարի սոցիալական լարվածության ժամանակաշրջաններում տեղի են ունենում նմանօրինակ ձերբակալություններ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |