Ռեջեփ Էրդողանն անձամբ իր ցավակցությունն է հայտնել Հրանտ Դինքի ընտանիքին25 հունվարի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն այցելել է Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքին եւ ցավակցություն է հայտնել նրա այրի Ռաքել Դինքին, հաղորդում է Cihan News Agency: Մամուլի ներկայացուցիչներից ոչ ոքի թույլ չեն տվել մուտք գործել Դինքի տուն, որտեղ Էրդողանը մոտ մեկ ժամ է անցկացրել նախատեսված 20 րոպեի փոխարեն: Թուրքիայի կառավարության ղեկավարը հանդիպել է նաեւ Ստամբուլի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Կոնստանդինոպոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի հետ: Նշենք, որ թուրքական կառավարության ղեկավարը ներկա չի գտնվել Դինքի հուղարկավորությանը, քանի որ այդ ժամանակ հանդիպում էր Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ: Թաղմանը ներկա չի եղել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |