Գորան Լենմարկերը չի պատրաստվում փոփոխություններ մտցնել Ղարաբաղի հարցով իր զեկույցի մեջ30 հունվարի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Ես որեւէ փոփոխություն չեմ կատարել Լեռնային Ղարաբաղի հարցով իմ զեկույցում»,- հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը: Լենմարկերի խոսքերով, ԵԱՀԿ ԽՎ-ին արդեն ներկայացված զեկույցում որեւէ փոփխություններ չեն ծրագրվում հետագայում եւս: Գ. Լենմարկերի մամլո քարտուղարությունում հայտնեցին, որ փաստաթղթի փոփոխման դեպքում զեկուցողն ստիպված կլինի նոր զեկույց նախապատրաստել, իսկ տվյալ փուլում դա նախատեսված չէ:Մեկնաբանելով տվյալ իրավիճակը` ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը հայտնել է, որ նա տեղակատվություն չունի ԽՎ զեկույցի ներկայացման վերաբերյալ, սակայն վստահ է, որ կառույցի ձմեռային նստաշրջանի օրակարգում, որն անցնելու է փետրվարին, Լեռնային Ղարաբաղի մասին հարցը ընդգրկված չէ: Է. Իբրահիմովը հիշեցրել է, որ փետրվարի 7-8 ծրագրված է Գ. Լենմարկերի այցելությունը Ադրբեջան: Պատգամավորը հույս է հայտնել, որ Գորան Լենմարկերի կողմից պատրաստված զեկույցը կընդգրկվի ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, որն անցնելու է Կիեւում. «Իսկ ձմեռային նստաշրջանի շրջանակներում տնտեսական կոմիտեի քննարկմանն է ներկայացվելու Ադրբեջանին հետաքրքրող մեկ այլ հարց. ԵԱՀԿ շրջանի էներգետիկ անվտանգությունը»: Պատասխանելով հարցին, թե «կարող է արդյոք Ադրբեջանը հանդես գալ Գ. Լենմարկերին փոխարինելու առաջարկությամբ»` Է. Իբրահիմով պատասխանել է, որ տվյալ հարցը գտնվում է ԵԱՀԿ ԽՎ նախագահի լիազորությունների ներքո: «Ներկա դրությամբ, Լենմարկերը հանդիսանում է ինչպես Խորհրդարանական վեհաժողովի նախագահը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ, եւ դա մեզ համար լրիվ ընդունելի է», հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |