ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, որը պետք է կայանար Թեհրանում նոյեմբերի 13-ին, հետաձգվել է հունական կողմի խնդրանքով: Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հունաստանի ԱԳ նախարար Պապանդրեուի զբաղվածությունն անհնարին է դարձրել նրա մասնակցությունը եռակողմ հանդիպմանը: Այդ կապակցությամբ կողմերը նպատակահարմար են գտել հետաձգել այն: Մինչդեռ, Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության գործադիր կոմիտեի հանդիպման ժամանակացույցն անփոփոխ է` այն կկայանա Թեհրանում, 2002 թվականի նոյեմբերի 12-13-ին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---