Մ. Բրայզա. Երեւանն ու Անկարան չեն կարող հաշտվել քաղաքական որոշման կայացաման միջոցով

PanARMENIAN.Net - Քաղաքական կամ դիվանագիտական հայտարարությունները հարմար միջոց չեն 1915 թվականի ահավոր իրադարձությունների մեկնաբանման հարցը լուծելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` հանդիպելով լրագրողներին Թուրքիայի ԱԳ նախարարի Վաշինգտոն կատարելիք այցի նախաշեմին: Նա համոզվածություն է հայտնել, որ «բոլորս միակարծիք ենք. տեղի ունեցածն ահավոր ողբերգություն էր»: «Դա ահավոր է: Այս հարցն ունի այնքան շատ կողմեր եւ տարբեր տեսակետներ, որ քաղաքական գործիչները չեն կարող ապահովել արդարությունը` պարզապես որակում տալով: Մենք կցանկանայինք, որ կրթված մարդիկ, պրոֆեսորները, փիլիսոփաները, պատմաբանները հնարավորություն ստանային շարունակական եւ անկողմնակալ բանավեճ վարել կատարվածի արմատների մասին, ինչը թույլ կտար Թուրքիայի եւ Հայաստանի հասարակություններին հաշտվել իրենց անցյալի եւ միմյանց հետ: Դուք չեք կարող հասնել դրան քաղաքական որոշման ճանապարհով», - ասել է Մեթյու Բրայզան:



Նա հավելել է, որ «մենք նաեւ ցանկանում ենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն»: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ, ես լիովին հասկանում եմ, թե որքան բարդ է դա: Ես ծայրահեղ զգայուն եմ Լեռնային Ղարաբաղի հանդեպ եւ այս խնդրում նրա դերի նկատմամբ: Չնայած դրան, մենք կցանկանայինք քայլեր տեսնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, քանի որ դա բխում է բոլոր կողմերի շահերից: Դա բխում է թուրք գործարարների շահերից, դա լավ է տարածաշրջանային կայունության եւ խաղաղության համար երկարաժամկետ հեռանկարում, սակայն ես հասկանում եմ, թե որքան բարդ է դա», - հայտարարել է Մեթյու Բրայզան:



Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ հնարավոր քայլերի մասին` Մեթյու Բրայզան հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունները «խոսում էին պատմական հանձնաժողովների, դիվանագիտական բանավեճերի մասին»: «Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 301-րդ հոդվածի շուրջ բանավեճն էլ ավելի ինտենսիվ բնույթ ստացավ: Մենք հասկանում ենք, որ թուրքական կառավարության համար բարդ է պարզապես չեղյալ հայտարարել այդ հոդվածը` ելնելով քաղաքական իրողություններից: Սակայն հիանալի կլիներ, եթե 301-րդ հոդվածի հարցը հանվեր օրակարգից, քանի որ այն առիթ է Թուրքիային քննադատելու համար: Մենք Թուրքիայի բարեկամն ենք: Հույս ունենք, որ Թուրքիան համարում է մեզ աշխարհում իր ամենամերձավոր բարեկամներից մեկը: Այս ոգով մենք ցանկանում ենք անել ամեն հնարավորը Թուրքիայում հանդուրժողականության ավանդույթներին եւ բոլոր էթնիկ եւ կրոնական համայնքների համագոյակցությանն աջակցելու համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհը եւ հատկապես Եվրոպան, հասկանան, թե ինչպիսի՞ ուժեղ ավանդույթներ ունի Թուրքիան: 301-րդ հոդվածը դեռեւս դժվարացնում է այդ հարցը: Այն մագնիսական ազդեցություն ունի Եվրոպայի մտածելակերպի վրա եւ ստիպում է բոլորին կենտրոնանալ այդ հարցի, եւ ոչ թե Թուրքիայի ողջ պատմության վրա», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---