Սպիտակ տունը կրկին առաջարկում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության սկզբունքը 6 փետրվարի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ջորջ Բուշի վարչակազմը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել 2008 թվականի դաշնային բյուջեի նախագիծը, որտեղ կրկին առաջարկում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության սկզբունքը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), ավելին, բյուջեում ընդգրկված չէ առանձին օգնություն Լեռնային Ղարաբաղի համար: ԱՄՆ նախագահի կողմից ներկայացված բյուջեի նախագծով Հայաստանին որպես տնտեսական օգնություն տրամադրվում է ընդամենը 35 մլն դոլար, 2006 թվականի 69 մլն-ի դիմաց: Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը երկու կատեգորիաներում` օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում (FMF) եւ միջազգային ուսուցում եւ մարզում (IMET): Ըստ նախագծի, FMF-ով Հայաստանին է տրամդրվում 3 մլն դոլար, ինչը 30 տոկոսով պակաս է քան նախորդ տարի, այն դեպքում, երբ Ադրբեջանին առաջարկվում է տրամադրել 4,3 մլն դոլար: IMET ծրագրով Հայաստանի համար նախատեսված է 300 հազար դոլար, ինչը 64 տոկոսով քիչ է, քան 2006 թվականին: Ադրբեջանի համար Սպիտակ տունը մտադիր է այդ ծրագրով տրամադրել 1 մլն դոլար 2006 թվականի 823 հազար դոլարի դիմաց: Այդպիսով, Ադրբեջանին առաջարկվում է ռազմական ծախսերի համար տրամադրել 38 տոկոսով ավելի գումար քան Հայաստանին: «Մեզ անհանգստացնում է, որ ԱՄՆ նախագահը կրկին փորձում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական պարիտետի խախտման համար: Մենք դիմում ենք մեր ընկերներին ԱՄՆ Կոնգրեսում, պահպանելու համար ռազմական օգնության հարցում հավասարության սկզբունքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ելնելով այն բանից, որ Հայաստանը ԱՄՆ գործընկերն է»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտերկրյա գործողությունների գծով ենթակոմիտեները մտադիր են վերանայել բյուջեն եւ ներկայացնել արտերկրյա օգնության սեփական նախագիծը 2008 թվականի համար: Սպիտակ տունն ու Կոնգրեսը Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հարցում հավասարակշռություն պահպանելու մասին համաձայնության են եկել 2001 թվականին, երբ ԱՄՆ նախագահը կասեցրեց Ազատության ակտի 907-րդ ուղղման գործողությունը, որով արգելվում էր ուղղակի օգնությունն Ադրբեջանին: ANCA-ն գտնում է, որ հավասարության խախտումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |