Բաքուն հայտարարում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին13 փետրվարի 2007 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «մեկ քայլ հետ է» անվանել հունվարի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Մոսկվայում կայացած հանդիպումը: Նա հայտարարել է, որ «Հայաստանի արտգործնախարարի չափազանց կարծր դիրքորոշման պատճառով, չի կարող կանխատեսել գործընթացի հետագա զարգացումը»: «Վարդան Օսկանյանը առաջ է քաշել մի քանի դիրքորոշումներ, որոնք մեզ հետ են վերադարձնում: Մենք կտրականապես մերժել ենք այդ առաջարկները: Այդ դիրքորոշումների թվում են նաեւ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Լաչինով անցնող ճանապարհի օգտագործումը: Ես ուզում եմ տեղեկացնել հայկական կողմին, որ եթե բանակցությունները չշարունակվեն վերջին երկու տարիների ընթացքում քննարկվող սկզբունքների հիման վրա, հավանաբար, բանակցությունների շարունակումը կկորցնի իր իմաստը եւ ճիշտ չի լինի ինչ-որ արդյունքի սպասել»,-նկատել է նա: ԱՀ նախագահի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գծով լիազոր ներկայացուցիչը եւս նշել է, որ ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկում են անցկացնել արտգործնախարարների հերթական հանդիպումը: Ազիմովը հայտարարել է, որ, սկզբունքորեն, կարելի է ընդունել համանախագահների հրավերը եւ անցկացնել հերթական հանդիպումը: «Սակայն եթե ենթադրվում է մոսկովյանի նման մի հանդիպում, ապա, մեր կարծիքով, նման հանդիպման անցկացումն անիմաստ է»,-հավելել է նա, հաղորդում է Bakiliar.AZ-ը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |