Ղարաբաղի ժողովուրդը չի հավատում հակամարտության քաղաքական կարգավորման լրջությանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ոչ ոք լուրջ չի ընկալում բանակցությունների սեղանին առկա առաջարկներն, որոնք կարելի է հաստատել քաղաքական ճանապարհով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության գծով նախկին խորհրդական Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, նման կարծիքի համար հիմք են ծառայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բազմիցս հնչած հայտարարությունները ցանկացած գնով Հայաստանը մեկուսացնելու մասին: «Եվ Ադրբեջանն ինչ-որ չափով հասնում է դրան` Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվում է ՄԱԿ-ում, ԵՄ-ում, համաձայնագիր է ստորագրվել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման մասին»,-նշել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նախկին խորհրդականը համարում է, որ անիմաստ է եւս մեկ հանրաքվե անցկացնել ԼՂՀ-ում: «Դեկտեմբերի 10-ին ընդունվեց Ղարաբաղի նոր սահմանադրությունը, որով ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց իր հավատարմությունն անկախությանը: Ես համարում եմ, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել ողջ տարածաշրջանի էթնո-աշխարհագրական կարգավիճակը եւ հետո արդեն փոխզիջումների հիման վրա հաստատել ԼՂՀ կարգավիճակը»,-ընդգծել է Մանվել Սարգսյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---