Jane's կենտրոնի փորձագետներն առաջարկում են Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - «Թուրքիայի կողմից իր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ամենաարդյունավետ ճանապարհը քրդերով բնակեցված շրջանների տնտեսական զարգացումն է», - փաստում են Jane's հետազոտական կենտրոնի վերլուծաբաններն ու որպես դեղատոմս առաջարկում բացել հայ - թուրքական սահմանը: Ամերիկացի վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիայում փաստացի կառավարությանն առընթեր գործող «ստվերային կառավարությունը»` զինվորականությունը, այժմ խստորեն մտահոգված է նաեւ Իրաքի անկայունությամբ եւ հորդորում է Միացյալ Նահանգներին քուրդ անջատողականների դեմ Իրաքի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել: «Թուրքիայի հետախուզական ծառայություններն ու զինվորական ներուժը այժմ քրդական երեւութական պետությունը դիտարկում են որպես լուրջ սպառնալիք` Թուրքիայի անվտանգության եւ կայունության համար»,-գտնում են փորձագետները: Հայ - թուրքական սահմանի բացման դեպքում, ըստ Jane's-ի փորձագետների, սահմանային առեւտրից առաջին հերթին կշահեն արեւելյան Թուրքիայի քրդական շրջանները:



«Քանի որ Թուրքիայի զինվորականությունն այժմ հայ - թուրքական սահմանի բացումը դիտարկում է ոչ այնքան որպես սպառնալիք, որքան արեւելյան Թուրքիայում սեփական նպատակներին հասնելու միջոց, հնարավոր է, որ նույնիսկ պահպանողական շրջանակների կողմից նախապատվությունը տրվի հայ - թուրքական սահմանի բացմանը», - ընդգծում են Jane's-ի վերլուծաբանները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---