Հայաստանին պետք է տարածաշրջանային հարեւանների հետ ընհանուր շահեր փնտրել

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության ճանաչման կապակցությամբ հնարավոր է շահերի բախում, այդ թվում եւ գերտերությունների: Այդ մասին փետրվարի 13-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանը կարող է նաեւ ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, ինչը կհանգեցնի տարածաշրջանային իրավիճակի արմատական փոփոխության: Փորձագետը նաեւ նշել է, որ Կոսվոյի անկախությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար նախադեպ չի դառնա, չնայած, ընհանուր առմամբ, կազդի հակամարտությունների կարգավորումների վրա: Մանվել Սարգսյանը նշել է նաեւ Ղարաբաղյան գործընթացի վրա բացասական ազդեցությունը Ադրբեջանի կողմից` Հայաստանի շրջափակման առումով: Նրա խոսքերով, Ղարաբաղյան գործընթացի ներկա փուլը հաշվի առնելով, պետք է տարածաշրջանային հարեւանների հետ ընհանուր շահեր գտնել: «Իրանն ու Ռուսաստանը մեր դաշնակիցներն են, սակայն այդ երկրների հետ մենք չունենք ռազմավարական շահերի մեծ շրջանակ»,- հայտարարել է փորձագետը` նշելով տարածաշրջանային հարեւանների, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը: «Օրինակ, Հայաստանը կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման փոխարեն»,- ընդգծել է Մանվել Սարգսյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---