Ղարաբաղյան հարցը, եթե այն չկարգավորվի, կարող է ավելի գլոբալ վտանգների հանգեցնել

PanARMENIAN.Net - Մի կողմից անվերջ մեղադրանքները մյուսի հասցեին չեն բերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության որեւէ կարգավորման: Երկու կողմերն էլ դերակատարություն ունեցել են, որ հարցի կարգավորումը հայտնվել է փակուղում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ-ի պետքարտուղար, Բունդեսթագի պատգամավոր եւ Կովկասյան խմբի անդամ Քրիստոֆ Բերգները: Նրա խոսքերով, Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ երկրների սահմաններն անխախտելի են եւ դրանց պետք է հարգանքով վերաբերվել: «Դրա հետ մեկ տեղ, մենք պետք է ընդունենք ժողովուրդների ինքնորոման իրավունքը: Այդ տեսանկյունից, որպես հարցի մասին բազմակողմանի տեղեկացված անձ, չէի ցանկանա արդարացնել կողմերից որեւիցե մեկին»,- ասել է Բերգները:



Նա նաեւ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում բնիկ ազգության առկայության հարցը գոյություն է ունեցել դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանից: «Անկախության համար պայքարը ծնեց հակամարտությունները: Հայտնի է, որ Խորհդային Միության շրջանում այդ հարցը կարգավորվում էր փակ միջավայրում: Երբ ես ուսումնասիրում եմ վերակառուցման եւ ժողովրդավարության շրջանի իրադարձությունները, դառնում եմ այն բանի վկան, որ մարդկանց եւ իրադարձությունների նկատմամբ կիրառվում էր բռնություն զինված ճանապարհով: Ես եղել եմ շատ իրադարձությունների, բանակցությունների եւ քննարկումների վկան եւ մասնակիցը Կովկասի եւ Բունդեսթագի բարեկամության խմբի նախագահության ժամանակում: Պետք է հաշվի առնել ապագա ընհանուր շահերը: Իսկ նրանք հենվում են Եվրամիության հետ համագործակցության վրա: Դա մեծ մասամբ կախված է տարածաշրջանի կայունությունից»,- ասել է նա: Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը ընդգծել է, որ պետք է ուշադրությամբ վերաբերվել ազգերի ինքնորշման իրավունքի հարցին, սակայն «կարեւորը տարածքների պաշտպանությունն է եւ դրանց նախկին տեսքին վերադարձնելը»: «Միջազգային հանրությունն ու Եվրոպան մեզ վրա պարտավորություններ են դնում: Ղարաբաղյան հակամարտությունն այն խնդիրներից է, որն ազդում է արաբական երկրներից սկսած մինչեւ Աֆրիկա: Մենք պետք է կարգավորենք այդ հարցը, ինչ էլ լինի: Թե չէ այն կարող է աճել եւ ավելի գլոբալ վտանգների հանգեցնել: Մենք չենք կարող մոռանալ այդ պատասխանատվությունը»,- ընդգծել է նա, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---