Ենթադրություններ կան, որ Օրհան Փամուկն արտագաղթել է Թուրքիայից

PanARMENIAN.Net - Ենթադրություններ կան, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն արտագաղթել է Թուրքիայից: «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից երկու շաբաթ անց Փամուկը մեկնել է Նյու Յորք` դասախոսություններ կարդալու Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա պարբերաբար դասավանդում է: Սակայն Փամուկի մերձավորները ժխտում են, թե նա որոշել է արտագաղթել` սպառնալիքներ ստանալուց հետո: «Նա չի փախել Թուրքիայից, նրա բացակայության մեջ ոչ մի արտասովոր բան չկա եւ նա վերադառնալու է»,֊ - ասել է նրա գործընկերներից մեկը: Դինքի նման Փամուկը նույնպես մեղադրվել է «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ այն բանի համար, որ շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Օսմանյան կայսրությունում մեկ միլիոն հայ է սպանվել:: Անցած ամիս Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվողներից մեկը, որին դատարան էին տանում, բարձրաձայն խորհուրդ է տվել Փամուկին «խելքը գլուխը հավաքել», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---