Իսրայելցի նախարարը տեղեկացված չէ Հայոց ցեղասպանության հարցում իր պետության քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Օտտավայի հրեական կազմակերպության նախաձեռնությամբ երկօրյա կոնֆերանս է անցել, որի ընթացքում քննարկում է կազմակերպվել Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության հարցով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Կանադայի Հայ Դատի հանձնախմբում (ANCC), ANCC-ի գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանի եւ Իսրայելի հանրային անվտանգության նախարարի միջեւ բանավեճի ընթացքում վերջինս հայտարարել է, որ նա տեղկացված չէ իր երկրի կառավարության որեւէ որոշումից կամ քաղաքականությունից Հայոց ցեղասպանության հերքման հարցում:



Միեւնույն օրը Արիս Բաբիկյանը եւս մեկ լիագումար քննարկման է մասնակցել` կոնֆերանսի շրջանակներում: Նա ներկայացրել է ANCC-ի աշխատանքը վերջին 40 տարիների ընթացքում, ջանքերը ուղված կանադական դաշնային եւ մունիցիպալ իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---