Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը փորձում է դադարեցնել Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բույուկանիթը կհանդիպի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսին: Հանդիպման ուշադրության կենտրոնում է գտնվելու Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը` ներկայացված ԱՄՆ Կոնգրեսում: Սպասվում է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը կհամոզի Լանտոսին, որ օրինագծի ընդունումը լուրջ բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների, այդ թվում Իրաքում ամերիկյան զորքերի թիկունքաին աջակցության վրա, հաղորդում է Hurriyet-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---