Սերբիայի խորհրդարանը մերժել է ՄԱԿ-ի ծրագիրը Կոսովոյի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Սերբիայի խորհրդարանն ընդունել է բանաձեւի նախագիծ, որով մերժվում է Կոսովոյի խնդրի կարգավորման ծրագիրը, որն առաջարկել էր ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Երկրի կառավարության ներկայացրած հայտարարության նախագծի օգտին քվեարկել են 250 պատգամավորներից 225-ը, 15 խորհրդարանականներ հրաժարվել են աջակցել բանաձեւին: Ըստ ընդունված փաստաթղթի, Ախտիսաարիի հայեցակարգը չի կարող նպաստել փոխզիջման հաստատմանն ինքնավար մարզի կարգավիճակի վերաբերյալ հարցում: Բացի այդ, բանաձեւում ընդգծվում է, որ ցանկացած որոշում, որ կպարտադրվի դրսից, կունենա անկանխատեսելի եւ բացասական հետեւանքներ: Ըստ փաստաթղթի հեղինակների, Կոսվոյի անկախությունը ոչ միայն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, այլ նաեւ վտանգավոր նախադեպ է ստեղծում ողջ Եվրոպայի տարածքում եւ ընդհանուր առմամբ աշխարհում տարածքային վեճերի լուծման համար:



Հիշեցնենք, որ Ախտիսաարիի ծրագիրը նախատեսում է Կոսովոյի համար սահմանափակ ինքնիշխանություն միջազգային դիտարկման ներքո` մարզում բնակվող սերբերի համար ինքնիշխանության միաժամանակյա կիրառմամբ: Ավելի վաղ Կոսովոյում բողոքի ցույցեր են անցել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի առաջարկության դեմ: Ալբանացիները, որոնք մեծամասնություն են կազմում Սերբիայի այդ մասում, պահանջում են մարզի լիակատար եւ անվերապահ անկախության ճանաչում եւ մերժում են նրա կարգավիճակի մասին բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---