ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է այցելել Երեւան եւ Բաքու մինչեւ ընթացիկ տարվա ամառը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը մտադիր է այցելել Ադրբեջան եւ Հայաստան մինչեւ ընթացիկ տարվա ամառը: «Ինչպես արդեն նշել եմ, իմ գլխավոր ցանկությունն է հեշտացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Հուսով եմ, որ այս տարի կհանդիպեմ ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված երկու երկրների կառավարության ներկայացուցիչների եւ պաշտոնյաների հետ: Իմ նպատակն է մեկ անգամ եւս պարզել կողմերի մոտեցումները հակամարտությանը եւ աջակցել առկա տարաձայնությունների վերացմանը նպաստող քայլերին»,-հայտարարել է նա:



Գնահատելով 2006 թվականը ղարաբաղյան հակամարտության համատեքստում` Մորատինոսը նշել է, որ 2006 թվականը դրական է եղել հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի տեսակետից: «Ուստի իմ երախտագիտությունն եմ հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին եւ արտգործնախարարներին, որոնք կառուցողական հանդիպումներ են ունեցել Պրահայի գործընթացի շրջանակներում: ԵԱՀԿ ողջունել է անցյալ տարվա դեկտեմբերին հնչած նախաձեռնությունը եւ ակտիվության դրսեւորումը հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Կարծում եմ, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն եւ բազմապատկվեն ապագայում»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը, հաղորդւոմ է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---