ԵՄ շահերը Հարավային Կովկասում կապված չեն ՆԱՏՕ-ի կամ էներգակիրների հետ

PanARMENIAN.Net - Ընտրություների հարցը պետք է տարանջատել քաղաքական հարցերից, որոնք քննարկվում են Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքերով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կժամանեն 300 դիտորդներ եվրոպական երկրներից, այդ թվում 30-ը Գերմանիայից: «Դեպի ժողովրդավարական պետություն ճանապարհին Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի եւ մեր պարտքն է օգնել ուժերի ներածին չափով: Ես հուսով եմ, որ ընտրություններից հետո ձեր երկիրն ավելի ժողովրդավարական կդառնա»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրոպայի եւ Գերմանիայի շահերը տարածաշրջանում կապված չեն ՆԱՏՕ-ի կամ էներգակիրների հետ: «Մեր համար կարեւոր է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն լինի: Մենք շահագրգռված ենք, որ այստեղ լինի կայուն տնտեսական եւ քաղաքական զարգացում»,-ընդգծել է նա: Անդրադառնալով Կասր-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին Գերմանիայի ԱԳ նախարարը համոզվածություն է հայտնել, որ այդ ճանապարհին կարող է միանալ նաեւ Հայաստանը: «Այստեղ կարեւորը քաղաքական որոշում գտնելն է լիարժեք տարածաշրջանային համագործակցության համար»,-ընդգծել է Շտեյնմայերը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---