Հունգարիայի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Ռ. Սաֆարովի ցմահ բանտարկության վերաբերյալ որոշումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Հունգարիայի Վերաքննիչ դատարանի նիստին դատավոր Պիրոշկի Կարպատին ուժի մեջ է թողել 2006 թվականի ապրիլի 13-ի առաջին ատյանի դատարանի որոշումը`ցմահ բանտարկության վերաբերյալ` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Այդ մասին հայտնել է դատարանում ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Իկրան Շիրինովը: Դատարաի նիստին ադրբեջանական կողմիցմասնակցել են նաեւ Ադրբեջանի Փաստաբանների միության նախագահ Ազեր Թաղիեւը, Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ ու Հունգարիայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ: Ի. Շիրինովը ձեռնպահ է մնացել հետագա ծրագրերը ներկայացնելուց, ասելով միայն, որ կանի դա Ադրբեջան ժամանելուն պես, հաղորդում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով գործուղվել էր Բուդապեշտ անգլերեն լեզվի դասընթացների` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ վայրենաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպայի կողմից, ով նույնպես մասնակցում էր այդ դասընթացներին: Հունգարիայի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, առանց համաներման իրավունքի բանտարկության առաջին 30 տարվա ընթացքում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---