Ադրեջանցիներն ու թուրքերը համակարգում են համատեղ հակահայկական գործնեությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական եւ թուրքական պատվիրակություններն Անկարայում կքննարկեն հայկական հարցը: Այդ մասին հայտնել են Ադրբեջան-Թուրքիա Գործարարների միությունում (ATIB): Փետրվարի 26-27 ATIB պատվիրակությունը կայցելի Անկարա: Այցելությունը կայանալու է Համակարգող խորհդի նիստին մասնակցելու համար: Համակարգող խորհդի նիստի ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհանուր խնդիրները հայկական հարցի շուրջ: Ծրագրվում է «որոշել կողմերի ռազմավարությունն ու ծրագիրը պատմական ճշմարտության քարոզչության համար», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---