Սփյուռքը պետք է սատար կանգնի Հայաստանին նրա դժվարին ուղու վրա

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին եւ 4-ին Նյու Յորքում կայացել է հայ ուսանողների խորհրդաժողով` «Ուսանողների դերը հայաստանյան զարգացումներում» խորագրով: Կոլումբիա համալսարանի հայկական ակումբի եւ «Վասն Հայրենյաց» («Advocates For Armenia») խմբի կողմից կազմակերպված եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ անցած ժողովին մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի 67 համալսարաններից 180-ից ավելի հայ ուսանողներ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին «Advocates For Armenia» կազմակերպությունում, այս ծրագրի կարեւորագույն նպատակն էր ոգեշնչել հայ երիտասարդներին եւ ներգրավել նրանց Հայաստանի կյանքում դրական փոփոխություն մցնելու գործում: Երկoրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան մի շարք ճանաչված անձիք: Նրանք զեկույցներ կարդացին ներկայումս Հայաստանում զարգացող բնագավառների վերաբերյալ, մասնավորապես, գործարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, օրենսդրության եւ կրթության: Զեկույցներն ունկնդրելուց հետո ուսանողները բաժանվեցին աշխատանքային խմբերի, կազմակերպեցին քննարկումներ եւ աշխատեցին մասնագետների հետ, փոխանակեցին իրենց մտքերն ու պատկերացումները Հայաստանի վերաբերյալ: Այդ քննարկումների արդյունքներով կազմվեցին թվով յոթ փոքրամասշտաբ, բայց խոստումնալից ու հավակնոտ ծրագրեր մոտակա երկու տարիներին Հայաստանում իրականացնելու նպատակով:



Խորհրդաժողովի ընթացքում կազմակերպչական կոմիտեի ղեկավար Լեւոն Բաղրամյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ այս խորհրդաժողովի կազմակերպմամբ մենք փորձում ենք սփյուռքահայ ուսանողության ուշադրությունը հրավիրել Հայաստանի զարգացման հեռանկարների եւ առկա դժվարությունների վրա: «Մենք դեռ պետք է շատ ավելին անենք: Եթե Հայաստանը, որ տունն է աշխարհասփյուռ բոլոր հայերի, պիտի դառնա ծաղկուն, զարգացած եւ ժողովրդավար երկիր, ապա սփյուռքը շատ ավելին պետք է անի քան այսօր: Այո, մենք պետք է ուղղենք մեր հայացքները դեպի հայրենիք եւ սատար կանգնենք նրան զարգացման այդ դժվար ճանապարհին»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---