Շվեյցարական դատարանը Դողու Փերինչեքին դատապարտել է Հայոց ցեղասպանության հերքման համար 9 մարտի 2007 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարական դատարանն այսօր Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար: Լոզանի դատարանը թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաեւ 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2,5 հազար դոլարի տուգանք: Փերինչեքը կարող է խուսափել ազատազրկումից, եթե առաջիկա երկու տարիների ընթացքում չկրկնի իր արարքը: Երկու տարի առաջ Լոզանում թուրքերի մի հավաքի ժամանակ Փերինչեքը «միջազգային սուտ» էր որակել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը:Սա առաջին դեպքն է, երբ 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է Հայոց ցեղասպանության առնչությամբ: «Այս դատավճռի ամենակարեւոր կետն այն է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անվիճելի իրողություն է Շվեյցարիայի օրենսդրության առջեւ, եւ ոչ մեկն իրավունք չպիտի ունենա այս իրողությունը կասկածի տակ դնել», - հայտարարել է դատարանում հայկական կողմի շահերը ներկայացնող Շվեյցարահայ միության համանախագահ Սարգիս Շահինյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա Դեսպան Մկրտչյանը՝ Financial Mirror-ին․ Կիպրոսը ՀՀ կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում Նա նաև անդրադարձել երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ առկա խնդիրներին Միրզոյանը Դուբրովնիկում ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին զարգացումները Նա նաև նշել է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը |