Հույների եւ թուրքերի «վիրտուալ պատերազմը» ավարտվել է YouTube պորտալի արգելափակմամբ

PanARMENIAN.Net - Խոշորագույն թուրքական պրովայդեր Turk Telekom-ն արգելափակել է մուտքը YouTube պորտալի էջերին, հաղորդում է Associated Press-ը: Անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական ԶԼՄ-ները բազմաթիվ անգամներ տեղեկացրել են հույների եւ թուրքերի միջեւ ընթացքող «վիրտուալ պատերազմի» մասին, որ ծավալվել է YouTube պորտալի էջերին: Հակառակորդ կողմերը տեսահոլովակներ էին տեղադրում պորտալում` վիրավորելով միմյանց: Պորտալում տեղ գտած վերջին տեսահոլովակում, որը եւ դարձել է արգելափակման պատճառը, ակնարկ կար Թուրքիայի տղամարդկային բնակչության ոչ ավանդական սեռական կողմնորոշման վրա: Տեսահոլավակում նշվում են ոչ միայն վերացական թուրքեր, այլեւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը` «ժամանակակից Թուրքիայի հայրը»: Տեսահոլովակը հեռացվել է ինտերնետից վրդովված թուրքերի բազմաթիվ նամակներից հետո: Թուրքիայում ազգության հասցեին ընհանրապես եւ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին, մասնավարորապես, հնչած վիրավորանքը քրեականորեն պատժելի է:



Անարգանքի փաստով դատական քննություն է սկսվել, ինչի արդյունքում եւ որոշում է ընդունվել կայքի արգելափակման մասին: Պետք է նշել, որ կայքն արգելափակելու հրամանը տրվել միայն Turk Telekom-ին: Մյուս թուրքական պրովայդերների բաժանորդները կարող են օգտվել YouTube պորտալից առանց արգելքների:



Դա YouTube-ի արգելափակման առաջին դեպքը չէ: 2007 թվականի մարտին YouTube-ը արգելել են ավստրալիական դպրոցներում: Հունվարին բրազիլիական իշխանությունները սկզբում արգելափակել են, ապա կասեցրել են այդ որոշումը: 2006 թվականին YouTube-ն ու մի շարք այլ զվարճացնող կայքեր արգելել են Իրանում, հայտնում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---