Կիպրոսում քանդում են Նիկոզիայի հունական եւ թուրքական հատվածները բաժանող պատը 9 մարտի 2007 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հույն կիպրոսցիները սկսել են քանդել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոզիայում առկա պատը, որը բաժանում է քաղաքը հունական եւ թուրքական հատվածների, որպեսզի այդտեղ անցագրային կետ կառուցեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այսպես կոչված «կանաչ գիծը» բաժանում է հունական բնակչությունը թուրքականից 1974 թվականից ի վեր, երբ թուրքական զոքրեը գրավեցին կղզու հյուսիսային հատվածը: Աշխատանքները սկսվել են գիշերը եւ պետք է ավարվեին ուրբաթ առավոտյան: Ընդ որում, ոչ ոք նախօրոք չէր տեղեկացրել ծրագրվող փոփոխությունների մասին:Լեդրա փողոցը ժամանակին եղել է քաղաքի գործարար հատվածի ամենաաշխույժ շրջանը, սակայն ավելի քան 40 տարի է այն փակված է բարձր պատով, որը վեր է խոյանում ապառազմականացված գոտու վրա, որը բաժանում է հյուսիսը հարավից: Համարյա մեկ կիլոմետր լայնություն ունեցող «կանաչ գոտին» հսկում են ՄԱԿ-ի զորքերը: Բեռլինի պատի տապալումից հետո Նիկոզիան միակ մայրաքաղաքն է դարձել աշխարհում, որ բաժանված էր երկու մասի: Բաժանարար պատը ի սկզբանե ստեղծվել է քաղաքում 1964 թվականին` կղզին բնակեցնող թուրքերի եւ հույների միջեւ սկսված էթնիկ ընդհարումներից հետո: Թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային հատվածի գրավումից հետո, պատի կառուցումն ավարտվեց եւ ամրապնդվեց: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |