ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՆՎԵԼ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

PanARMENIAN.Net - Ցեղասպանության մասին բանաձեւը, որում անուղղակիորեն ճանաչվում է նաեւ Հայոց ցեղասպանությունը, հանվել է ԱՄՆ Սենատի նիստի օրակարգից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը գրում է «Վաշինգտոն թայմս» թերթը: Աղբյուրի համաձայն, հայամետ տրամադրված սենատորները հույս ունեին, որ տվյալ բանաձեւը քվեարկության կդրվեր ԱՄՆ Պետդեպարտամենտի հաջորդ տարվա բյուջեի օրինագծի հետ մեկտեղ: Վերջին պահին, գրում է թերթը, Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով, «հաշվի առնելով այդ երկու հարցերի անհամատեղելիությունը»: Ցեղասպանության բանաձեւի հեղիանկները մտադիր են տվյալ փաստաթուղթը մտցնել ամերիկյան սենատի նիստերից մեկի օրակարգ «առավել համապատասխան պահի»,-հաղորդում է «Վաշինգտոն թայմսը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---