ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ ԿԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունները գերակայող չեն Հայաստանի համար, «առավել եւս սահմանների բացումը»: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ վարչության անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը Հայաստանը բավականաչափ ներքին ռեսուրսներ ունի, որոնք թույլ կտան հասնել զարգացման լուրջ տեմպերի առանց բացելու սահմանները` այնպիսիք, ինչպիսք են կոռուպցիայի դեմ պայքարը եւ քաղաքական համակարգի բարեփոխումը: Փոխխոսնակը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը այսօրվա իրավիճակում եւ առաջարկվող պայմաններով սպառնալիքի տակ կդնի Հայաստանի շահերը: Սահմանի բացման արդյունքում հայկական շուկան կհեղեղվի էժանագին թուրքական մթերքով եւ ապրանքներով, որոնց հետ հայրենական արտադրանքը հազիվ թե կարողանա մրցակցել: Այդ սահմանի բացումը շահավետ կլինի Հայաստանի համար միայն այն դեպքում, եթե նա դառնա տարանցիկ երկիր, ասել է Վ.Հովհաննիսյանը: Հակառակ դեպքում, գտնում է նա, Թուրքիայի երակթուղին ուղղակի կերկարի, եւ Հայաստանը կմիանա թուրքական արեւելյան շուկաներին: Իսկ Թուրքիային, փոխխոսնակի խոսքերով, ճանապարհի բացումը թույլ կտա այդ թերզարգացած շրջաններում ստեղծել համապատասխան ենթակարուցվածքներ, եւ նրա շահը շատ ավելին կլինի, քան Հայաստանի համար ակնկալվող առավելությունները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---