ԱՄՆ ՌՕՈւ-ը խախտել են Իրանի օդային սահմանը, հաղորդում է իրանական հեռուստաալիքը 2 ապրիլի 2007 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը ԱՄՆ ՌՕՈւ-ի երկու ինքնաթիռ խախտել է Իրանի օդային սահմանը, հաղորդում է իրանական արաբալեզու «Ալ-Ալամ» հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւելքում, Աբադան նավահանգստային քաղաքի մոտ: Ինքնաթիռները կարճ ժամանակ թռել են Իրանի օդային տարածքում եւ այնուհետեւ վերադարձել Իրաք: «Իսլամական հեղափոխության պահապանների» տեղի բաժանմունքի ղեկավարի խոսքերով, ինքնաթիռների թռիչքից հետո, երկնքում մնացել են հստակ հետքեր, որոնք էլ գրավել են տեղաբնակների ուշադրությունը, հաղորդում է Լենտա.ռու-ն:Հիշեցնենք, որ մարտի վերջին Պարսից ծոցում Իրանի ափամերձ տարածքում սկսվեցին ԱՄՆ Ռազմա-ծովային ուժերի զորավարժություններ: Որոշ դիտորդներ կապեցին դա Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության նախապատրաստման հետ, որն, ըստ ռուսական հետախուզության տվյալների, կարող է սկսվել արդեն ապրիլի 6-ին: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը հերքեց Իրանի դեմ պատերազմին նախապատրաստվելու մասին տեղեկությունները: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |