ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ռուսաստանը շրջանցող տրանսկասպյան գազամուղի շինարարությանը

PanARMENIAN.Net - Վրաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի էներգետիկայի նախարարները Բաքվում քննարկել են ածխաջրածինների տեղափոխման հարցը` Կասպից ծովի ավազանից դեպի Եվրամիության երկրները, շրջանցելով Ռուսաստանը, հաղորդում է Ռուսաստանի նորությունների ծառայությունը: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ գազային եւ էլեկտրացանցերի վերականգնման եւ շահագործման հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանում երկու ստորգետնյա գազապահեստարանների կառուցման հարցը:



Հաղորդվում է նաեւ, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, թե ԵՄ-ն պատրաստ է քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել տրանսկասպյան գազամուղի կառուցմանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---