Մինչեւ մայիսի վերջը ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա

PanARMENIAN.Net - Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները համաշխարհային նշանակություն ունեն եւ զարմանալի չէ, որ նրանց է սեւեռված համընդհանուր ուշադրությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, ներկայումս ռազմական ներխուժում Իրան չի լինի: «Կա լրատվական պատերազմ, որը օգտագործում է հասարակական կարծքիը, փորձելով հաստատել, որ պատերազմն անխուսափելի է, կա դիվանագիտական ճնշում, սակայն մինչեւ մայիսի վերջը, երբ լրանում է ՄԱԿ-ի վերջնագրի ժամկետը ոչ մի ռազմական գործողություն Իրանի դեմ ԱՄՆ-ն չի կատարի: Մայիսի ավարտին Պարսից ծոց կժամանի ԱՄՆ 3-րդ նավատորմը, որը կարծես թե պետք է փոխարինի այժմ այնտեղ տեղակայվածին: Սակայն Իրանի մեկուսացումն առայժմ չի հասել այն աստիճանի, որը ցանկալի է ԱՄՆ-ի համար»,-նշել է Սաֆրաստյանը:



Միեւնույն ժամանակ նա ասել է, որ Իրանը հազարամյա պատմական դիվանագիտական փորձ ունի եւ Ամերիկան պետք է շատ լուրջ վերաբերվի դրան: «Իրանը դա Իրաքը չէ եւ Մահմուդ Ահմադինեժադը Սադդամ Հուսեյնը չէ` առաջին հերթին սա պետք է հիշի ամերիկյան վարչակազմը»,-ընդգծել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---