Յուրի Սավելեւ. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ռուսաստանը կկորցնի Կովկասն ու Միջին Ասիան

PanARMENIAN.Net - Իրանի հակամարտության ուժային կարգավորման դեպքում Ռուսաստանը կկորցնի Կովկասն ու Միջին Ասիան: Այդ մասին ասել է Պետդումայի արդյունաբերության, շինարարության եւ գիտական տեխնոլոգիաների հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ, Իրանի հետ հարաբերությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրի Սավելեւը Պետդումայի պատգամավորների` Իրանի հարցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: «Եթե Իրանը Ռուսաստանի բարակամն է, ապա մենք ունենք Կովկասն ու Միջին Ասիան: Եթե` ոչ, ապա այնտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի ուժերը: Ամերիկան շրջապատված է օվկիանոսով, իսկ Ռուսաստանը մահմեդական աշխարհով, եւ պետք է բարեկամ անել»,- նշել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:



Նշենք, որ այսօր Հայաստանի մայրաքաղաքում տված մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի զարգացնել միջուկային էներգետիկան, սակայն ուրանի հարստացումն արդեն այլ հարց է: Նրա խոսքերով, Ռուսաստանն արդեն իսկ առաջարկել է Իրանին հարստացնել ուրանը ռուսական ձեռնարկություններում: «Սակայն դա պետք է կատարվի միայն ՄԱԳԱՏԵ-ի` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողությամբ: Ես պետք է ընդգծեմ, որ իրանական խնդիրը պետք է լուծել քաղաքական դիվանագիտական ճանապարհով: Պատերազմի սպառնալիքը ոչ մի բանի չի հանգեցնի, դա աղետ է»,-ասել է Սերգեյ Իվանովը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---