Նորվեգիայում խաչքար կկանգնեցվի ի հիշատակ Ֆրիտյոֆ Նանսենի եւ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Բերգեն քաղաքում ապրիլի 21-ին կտեղադրվի խաչքար, նվիրված նորվեգացի բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ, 1922 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, 1923 թվականին հրատարակված իր «Հայաստանն ու Մերձավոր Արեւելքը» գրքում Ֆրիտյոֆ Նանսենը գրել է. «Ջարդը, որ սկսվեց 1915 թվականին, նմանը չունի մարդկության պատմության մեջ: Աբդուլ Համիդի կազմակերպած ջարդը ոչինչ էր նրա համեմատ, թե ինչ արեցին թուրքերը: Վայ հայերին, որոնք ներգրավվեցին եվրոպական քաղաքականության մեջ: Նրանց համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստան անվանումը երբեք չարտաբերվեր եվրոպացի դիվանագետների կողմից»: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունը Լիտվայի Կաունասի շրջանի Հայկական ընկերությանն է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---