Առնոլդ Շվարցենեգեր. Հայերն էապես հարստացրել են Կալիֆորնիայի պատմությունն ու մշակույթը

PanARMENIAN.Net - Կալիֆորնիան հարազատ տուն է դարձել գրեթե մեկ միլիոն հայերի համար: Նահանգի հայ համայնքը ներկայացված է գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` գյուղատնտեսություն, բիզնես, կրթություն, հանրային ծառայություններ, սպորտ եւ մշակույթ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Հայերը պահպանել են իրենց ինքնատիպ ժառանգությունը, լեզուն ու կրոնը, այդպիսով հարստացնելով նահանգի բազմազան պատմությունը, արդյունաբերությունն ու մշակույթը:



Նշենք, որ Կալիֆորնիայում է բնակվում ԱՄՆ-ի ամենամեծ եւ ամենաազդեցիկ հայ համայնքը: Հիմնականում նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են: Հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են նահանգի քաղաքական եւ տնտեսական կյանքին: Այսօրվա դրությամբ Կալիֆորնիայում է լույս տեսնում ամենահեղինակավոր անգլալեզու հայկական The California Courrier թերթը, «Մասիս» թերթը, գործում են կիրակնօրյա դպրոցներ եւ եկեղեցիներ: Լոս Անջելեսում է գտնվում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---