Վ.Պուտինն առաջարկել է հայտարարել Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի կատարման մորատորիում26 ապրիլի 2007 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում մորատորիում հայտարարել Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի (ԵՍՍՄՊ) կատարմանը: Դաշնային ժողովին հղած ուղերձում Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ պայմանագրով Ռուսաստանի գործընկերները` ՆԱՏՕ-ին անդամակցող երկրները չեն վավերացրել փաստաթուղթը, իսկ ՆԱՏՕ-ի մի շարք նոր անդամներ նույնիսկ չեն միացել նրան: Հետագայում, նշել է Պուտինը, Ռուսաստանը կարող է լիովին հրաժարավել ԵՍՍՄՊ-ով պարտավորությունների կատարումից: Ըստ Պուտինի, մորատորիումը կտեւի այնքան, մինչեւ որ ՆԱՏՕ-ի երկրները սկսեն կատարել այն այնպես, «ինչպես դա այսօր փաստորեն միակողմանիորեն անում է Ռուսաստանը»: ՌԴ նախագահը առաջարկել է նաեւ քննարկել այդ խնդիրը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, եւ, բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում, քննարկել ԵՍՍՄՊ-ից դուրս գալու հնարավորությունը: Պուտինը նշել է, որ փաստորեն Ռուսաստանը ներկայումս միակ երկիրն է, որ կատարում է այսպես կոչված «եզրային սահմանափակումները»: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները ոչ միայն չեն պահպանում այդ սահմանափակումները, այլ նաեւ մտադիր են իրենց տարածքում ծավալել ԱՄՆ ՀՀՊ համակարգի տարրերը: Ըստ ՌԴ նախագահի, այդ պայմաններում Եվրոպայում զորքերի եւ ծանր սպառազինության քանակի սահմանափակումները, որ պահպանում է Ռուսաստանը, անարդարացի են, հաղորդում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների Ուսանողական ջոկատները դիրքերում կմասնակցեն ինժեներական որոշ աշխատանքների, աղջիկները՝ ևս Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին |