Արա Աբրահամյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել Ռուանդայի ցեղասպանության մասին ցուցահանդեսի փակման կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Մնալով Ձեր բարեկամը եւ խորին հարգանք տածելով Ձեր նկատմամբ, ստիպված եմ դիմել Ձեզ հարցով` կապված ՄԱԿ-ի ղեկավարության ընդունած որոշումների նկատմամբ Թուրքիայի անթույլատրելի ոտնձգության հետ. որոշումներ, որոնք գտնվում են բացառապես գլխավոր քարտուղարի լիազորության ներքո»,- ասվում է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի նամակում` ուղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:



Արա Աբրահամյանը նշում է Թուրքիայի պահանջը` չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի կենտրոնական գրասնեյակում Ռուանդայի ցեղասպանության 13-րդ տարելիցի կապակցությամ կազմակերպվող ցուցահանդեսի բացումը: «Եւ դա միայն այն պատճառով, որ ցուցահանդեսի կազմակերպիչները հիշատակել են Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի մասին` փորձելով դրանով ընդգծել, որ այդ հանցագործության անպատժելիությունը խթանել է մարդկության դեմ ուղված այլ հանցագործությունների իրագործմանը. հրեաների ցեղասպանությունը, Ռուանդայում տութսի ցեղի ջարդերը, Սուդանի ջարդերը եւ այլն: Հենց այդ անհերքելի փաստի մասին պետք է պատմեր հետաձգված ցուցահանդեսը, որում խոսվում է XX դարի առաջին ցեղասպանության մասին` Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի սպանությունը: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում անվիճելի պատմական փաստ է` ճանաչված միջազգային հանրության կողմից այն ժամանկ, երբ այն կատարվում էր: Այն պատմաբանների հավելյալ հետազոտությունների կարիք չունի»,- գրում է ՌՀՄ նախագահը:



Նրա կարծիքով, կարելի է ինչ-որ ձեւով հասկանալ այս կամ այն պետություններին, որոնք, հայտարարելով համաշխարհային իրավակարգի նկատմամբ իրենց հավատարմության մասին, փորձում են վերանայել մարդկայնության եւ մարդկության դեմ կատարված առաջին մեծամասշտաբ հանցագործության հաստատված փաստը: «Սակայն որեւէ արդարացում չկա այնպիսի կազմակերպությանը այս ուղու վրա հրելու փորձերին, որի հիմնական նպատակներից մեկը նման հանցագործությունների կանխումն է: Այսօր մարկության դեմ կատարված հանցագործությունների մասին հիշեցումները մեծ դաստիարակչական նշանակություն ունեն: ՄԱԿ-ը, օգտագործելով ողջ իր բարձ բարոյական հեղինակությունը, պետք է ամեն կերպ աջակցի այս բացառապես կարեւոր գործնեությանը դրա տարբեր ձեւերում»,- ընդգծվում է նամակում եւ վստահություն է հայտնվում, որ գլխավոր քարտուղարը «թույլ չի տա այս հանցագործության ժամանակակից հովանավորներին ասոցացնել բարի անունը այդ ամոթալի արարքի մոռացման հետ»:



Բրիտանական Aegis Trust կազմակերպության կողմից կազմակերպված, Ռուանդայի ցեղասպանության 13-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը ՄԱԿ-ում փակվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող Թուրքիայի ճնշման ներքո:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---