Մեթյու Բրայզա. ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում նոր փոփոխություններ չեն լինի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում նոր փոփոխություններ չեն լինի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հույս է հայտնել, որ «այդ թյուրիմացությունը կմոռացվի եւ անվտանգության վերաբերյալ բանակցությունները Ադրբեջանի հետ կվերականգնվեն»` միեւնույն ժամանակ հրաժարվելով մեկնաբանել փոփոխությունը զեկույցում: «Մենք մոտ ենք հիմնական սկզբունքների կարգավորմանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, որոնք տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ եւ հավելյալ լարվածությունը տվյալ իրավիճակում կարող է ազդել բանակցությունների ընթացքի վրա»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցով 2006 թվականի զեկույցը վերականգնվել է սկզբնական տարբերակով, այսինքն այնտեղ գրված է.«Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի շրջանները եւ Լեռնային Ղարաբաղը»: Հայկական կողմի պահանջով անցյալ շաբաթ զեկույցի տեքստից հանվել էր «Լեռնային Ղարաբաղի օկուպացման» մասին ձեւակերպումը եւ գրվել էր. «Հայաստանի զինված ուժերը գրավում են Ադրբեջանի տարածքի` Լեռնային Ղարաբաղին սահմանակից մի մեծ շրջան», սակայն ապրիլի 24-ին տեքստը կրկին խմբագրվել է: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հանրապետությունը չի օկուպացրել ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---