Թուրքիայի կառավարությունը կարող է հայտարարել վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների մասին28 ապրիլի 2007 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավոր շտաբը հանդես է եկել երկրի ղեկավարությանն ուղղված նախազգուշացմամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնել նախագահի ընտրությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: «Թուրքիայի Գլխավոր շտաբը մտահոգ է այն իրավիճակի վերաբերյալ, որը վերաբերում է աշխարհիկ կարգի պաշտպանության հարցերին: Այդ թեման վերջին օրերին առաջին պլան է մղվել նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Պետք չէ մոռանալ, որ թուրքական զինված ուժերը աշխարհիկ կարգի վճռական պաշտպաններ են»,-ասվում է Գլխավոր շտաբի ինտերնետ կայքում զետեղված ռազմական գերատեսչության հայտարարության մեջ: «Թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում բացահայտ եւ հստակ են դրսեւորում իրենց դիրքորոշումը: Ոչ ոք չպետք է կասկածի դրանում»,-ընդգծվում է հայտարարության մեջ: TRT տեղեկատվության համաձայն, նախարարների կաբինետի ղեկավար Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը մտադիր է շտապ խորհրդակցություն անցկացնել կառավարության եւ նրա գլխավորած իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) ղեկավարության հետ, որտեղ կքննարկվի խորհրդարան վաղաժամկետ ընտրությունների անցկացման հարցը: Ապրիլի 27-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, որ ներկայացնում է իշխող կուսակցությունը, չհավաքեց 367 ձայն, որ անհրաժեշտ են առաջին փուլում հաղթելու համար: Գյուլի օգտին քվեարկեց ընդամենը 357 պատգամավոր: Ըստ թուրքական սահմանադրության, առաջին, ինչպես նաեւ երկրորդ փուլում հաղթելու համար պետության ղեկավարի թեկնածուն պետք է ստանա սահմանադրական մեծամասնության աջակցությունը: Ընդդիմությունը միանգամից պահանջեց չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները, համապատասխան հարցում հղելով երկրի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կայացվի մինչ մայիսի 2-ը, երբ նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում են ԶԼՄ-ները: Նշենք, որ թուրքական բանակը երեք անգամ ռազմական հեղաշրջում է կատարել Թուրքիայում (1960, 1971 եւ 1980 թվականներին): Բացի այդ, զինվորականների ճնշման ներքո 1997 թվականին իշխանությունից հեռացվել է կառավարության ղեկավար, իսլամիստների առաջնորդ Նեջմեթթին Էրբականը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |