Օրհան Փամուկին շնորհվելու է Բեռլինի Ազատ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Բեռլինի Ազատ համալսարանում կկայանա գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկին այդ ուսումնական հաստատության պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը: Սկզբում այն պետք է կայանար փետրվարին, սակայն Փամուկը հետաձգեց իր այցը Գերմանիա անվտանգության նկատառումներից ելնելով: Համալսարանի որոշման մեջ նշվում է, որ Փամուկի ստեղծագործությունները «համաշխարհային գրականության եզակի երեւույթներ են», հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---