ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԴԱՄՈՎ

PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջոն Կոնիերսը դարձավ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի 124-րդ անդամը: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Կոնիերսի համար Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա արդարության վերականգնման ակտ: Նա այն կոնգրեսականների թվում էր, որոնք 2002 թվականի մարտին նամակ էին հղել Ջորջ Բուշին` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ցեղասպանություն բառը օգտագործելու կոչով:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---