Ժամանակն է ցույց տալ, որ Հայաստանը ոչնչով չի զիջում եվրոպական երկրներից եւ ոչ մեկին12 մայիսի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Առայժմ ընտրական գործընթացներն անցնում են սահուն եւ հանգիստ: Այդ մասին քվեարկությունից հետո հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ներկայիս ընտրությունները ոչ միայն ժողովրդավարության քննություն են, այլ նաեւ մեր արժանապատվության հաստատում: «Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս լավ հանձնենք քննությունը, քանի որ մեր երկիրն ու մեր ժողովուրդը արժանի չեն, որ մեր հասցեին բացասական գնահատականներ հնչեն: Անկախ Հայաստանն արդեն 16 տարեկան է եւ ժամանակն է ցույց տալ, որ մենք ոչնչով չենք զիջում եվրոպակա երկրներից եւ ոչ մեկին»,-ընդգծել է ՀՀ ԱԺ խոսնակը: Միեւնույն ժամանակ նա համոզվածություն է հայտնել, որ միջադեպեր չեն լինի: «Երկրի համար ամենակարեւորն այն է, որ ընտրությունները նորմալ անցնեն, օրենքին համապատասխան: Իրավապահ մարմինները պետք է միշտ պատրաստ լինեն պատասխանելու ցանկացած անօրինական քայլի, սակայն ես մեծ հույսեր ունեմ, որ բոլորն են գիտակցում, թե այս օրը որքան կարեւոր է Հայաստանի համար եւ ոչ ոք ապօրինի գործողությունների չի դիմի»,-ընդգծել է Թորոսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |