Ընդդիմադիր կուսակցությունները ՀՀ իշխանություններին մեղադրել են «ընտրակեղծիքների բոլոր միջոցների» օգտագործման համար13 մայիսի 2007 - 02:01 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցություններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իշխանական կուսակցություններին մեղադրել են խորհրդարանական ընտրություններում «ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակների» օգտագործման համար: «Քվեարկության ամբողջ ընթացքում ընտրակեղծիքների մասին տեղեկությունների տեղատարափ էր հանրապետության ողջ տարածքից, ոչ միայն վստահված անձերի ու դիտորդների հաղորդած օպերատիվ տեղեկատվությամբ, այլ նաեւ զանազան ռադիո եւ հեռուստալիքներով: Ամբողջ ծավալով աշխատեցվել են ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակները` լցոնումներ, ընտրակաշառքների բաժանում եւ այլն` իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի», ՄԱԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից», - ասվում է հայտարարության մեջ: «Իմպիչմենտը», «Նոր ժամանակները» եւ «Հանրապետությունը» հայտարարել են, որ «Երեւանի եւ մյուս բնակավայրերի համարյա ողջ հասարակական տրանսպորտը դուրս է բերվել երթուղիներից եւ օգտագործվել ընտրողներ բերելու, ինչպես նաեւ ուրիշների փոխարեն քվեարկող շրջիկ խմբերը տարբեր ընտրատարածքներ տեղափոխելու համար»: «Շատ ընտրատարածքներում եղել են թեկնածուների վստահված անձանց, լրագրողների նկատմամբ սպառնալիքների, բռնությունների, ծեծկռտուքի դեպքեր, ընդ որում, այսօրինակ դեպքերը հաճախ եղել են հենց իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ Դաշնակցությունը ներկայացնող անձանց եւ խմբերի միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ: «Կարելի է չկասկածել, որ առաջիկա ժամերին կարվեն նաեւ արդյունքների ամփոփման փուլի հետ կապված կեղծիքների եւ ապօրինությունների եզրափակիչ քայլերը: Սակայն առանց դրա էլ, արդեն իսկ անսակարկելի է, որ այս ամենը էական ազդեցությյուն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա», - ասվում է «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Մեդիամաքսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |